Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է արտահերթ զեկույց ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում բուլինգի հիմնախնդրի վերաբերյալ․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։ Բուլինգի հիմնախնդրի ուսումնասիրությունը պայմանավորված է Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումների արդյունքում վերհանված խնդիրների և բուլինգի դեպքերի մասին ՄԻՊ աշխատակազմ՝ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ստացված բողոքների թվի աճով, ինչպես նաև պետության կողմից բուլինգի հիմնախնդրի կանխարգելման, բացահայտման …

