ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ցուցադրական հակառուսական քայլ է անվանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպումը Մալթայում։ Այս մասին Զախարովան հայտարարել է իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ «Եթե խոսում եք Մալթայում, այսպես կոչված, Կոպենհագենյան ձևաչափով հանդիպման մասին, ապա մենք դա համարում ենք պաշտոնական Երևանի կողմից ցուցադրական հակառուսական …

