Ֆինլանդիան շուտով կորոշի մեծացնել երկրում հրետանային արկերի արտադրությունը՝ Ուկրաինային մատակարարելու համար։ Այս մասին Iltalehti-ի հետ զրույցում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Անտի Հականենը։ «Մենք հայտարարել ենք զինամթերքի արտադրությունը զգալիորեն մեծացնելու ծրագրերի մասին։ Մեր նպատակն է Ուկրաինային աջակցել նույնիսկ ավելի շատ, քան հիմա։ Միաժամանակ, մենք է՛լ ավելի կբարձրացնենք Ֆինլանդիայի և Սկանդինավյան երկրների պատրաստակամությունը զինամթերքի արտադրության հարցում»,- …

