Սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Հանդիպումը կայացել է ՄԱԿ Գլխավոր ասմաբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-ամյա փոխգործակցության միջոցով ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությունը և պատրաստակամություն հայտնել ընդլայնել երկկողմ …