Մայրաքաղաքի մի շարք խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 12-ից՝
• Սահակ Պարթև – Սիլիկյան 4-րդ փ․
• Նելսոն Ստեփանյան – Մոլդովական
• Բագրևանդ – Նվեր Սաֆարյան
• Անդրանիկ – Սվաճյան
փողոցների խաչմերուկներում երթևեկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով: