Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ հռչակվելու համար: «2023 թ. լավագույն ֆուտբոլիստ՝ արդեն 11-րդ անգամ: Շնորհակալություն, Հայաստա՛ն»,- գրել է Մխիթարյանը Ֆեյսբուքյան իր էջում: Հիշեցնենք՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել էր Հայաստանի 2023 թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները, ըստ որի՝ 2023 թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը։

