Փոխադարձ վիրավորանքներ ու ռեպլիկներ․ ավագանու նիստում այսօր թեժ էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2026 | 11:20
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 20-ի դրությամբ
20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
Բոլորը

Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում ընդդիմադիր 3 անդամներ՝ «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանը, «Մայր Հայաստան» խմբակցությունից Նարինե Հայրապետյանն ու Սոնա Աղեկյանը զրկվեցին մանդատներից։ Նիստը կայացավ, քանի որ «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամներ՝ Վահան Ավագյանն ու Վահե Եսայանը մասնակցեցին և կողմ քվերակեցին համագործակցության հուշագիր կնքած ՔՊ ու «Հանրապետություն» խմբակցությունների հեղինակած նախագծերին՝ Հայկ Մարությանի, Նարինե Հայրապետյանի ու Սոնա Աղեկյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։ Նրանք, սակայն, դեմ քվերակեցին այն նախագծերին, որոնցով առաջարկվում էր դադարեցնել  «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամներ Զարուհի Փոստանջյանի և Գևորգ Ստեփանյանի լիազորությունները, ըստ այդմ՝ ՔՊ-ն և «Հանրապետություն»-ը չկարողացան մանդատազրկել ավագանու նշված անդամներին։ 

Ավագանու իշխանական անդամները պնդում են, որ մանդատազրկման հիմքը նիստերի և քվեարկությունների կեսից ավելիից բացակայելն է, իսկ  ավագանու հեռացված անդամները վստահ են՝ սա քաղաքական հետապնդում է, իրենց լռեցնելու փորձ։ 

Ինչպես ավագանու նախորդ նիստերը, այս մեկը ևս անցավ թեժ մթնոլորտում՝ փոխադարձ վիրավորանքներով ու ռեպլիկներով․ Factor TV-ն նիստից առանձնացրել է այդ հատվածները։

Մանրամասները՝ տեսանյութում։