Ադրբեջանում, ընտրություններով պայմանավորված, սահմանափակել են համացանցի հասանելիությունը․ լրագրողների ահազանգը

Լուրեր

20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների պատճառով երկրի տարածքում, հատկապես՝ որոշ ընտրատեղամասերում, համացանցի հասանելիության սահմանափակումներ կան։ Ընտրատեղամասերում աշխատող անկախ ու ընդդիմադիր լրագրողները պնդում են, որ խնդիրների առաջ են կանգնած։ Նրանք նշում են, որ WhatsApp-ով ու այլ հավելվածներով հնարավոր չէ ոչ միայն ընտրատեղամասերից, ոչ էլ ավելի հեռվից տեսագրություններ, նույնիսկ ձայնային հաղորդագրություններ ուղարկել։

Վարանդայում աշխատող Meydan TV-ի աշխատակիցն ասում է, որ փետրվարի 6-ից այնտեղ ինտերնետի սահմանափակումներ կան։ Բացի այդ, կապը շատ թույլ է։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շահին Ասադլին Meydan TV-ին ասել է, որ որևէ բողոք չի ստացել ինտերնետ ծառայության միջամտության վերաբերյալ։

«Եթե կան ապացույցներ, ապա սա պետք է դիտարկել որպես տեղեկատվության հասանելիության և փոխանակման իրավունքի միտումնավոր սահմանափակում, և սա անընդունելի է։ Եթե ​​նման իրավիճակ լինի, լրագրողները կարող են ավելի ուշ դրա վերաբերյալ դատական ​​վեճ բացել»,- ասել է փաստաբան Ալասգար Մամեդլին։

Մինչ այդ էլ, անկախ լրագրողներն ու որոշ դիտորդներ շարունակում են ահազանգել ընտրախախտումների մասին, հատկապես, այսպես կոչված «կարուսելների», թե ինչպես է մեկ անձը քվեարկում մի քանի ընտրատեղամասերում։

Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում։ Գործող նախագահ Իլհամ Ալիևից զատ՝ ընտրություններին մասնակցում է ևս 6 թեկնածու՝ Մեջլիսի պատգամավոր և Սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ Զահիդ Օրուջը, պատգամավոր Ռազի Նուրուլլաևիը, մեկ այլ պատգամավոր՝ «Համայն Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Գուդրաթ Հասանգուլիևը «Մեծ արարում» կուսակցության ղեկավար և խորհրդարանի պատգամավոր Ֆազաիլ Մուստաֆան, Ադրբեջանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախկին ղեկավար Ֆուադ Ալիևը, «Մեծ Ադրբեջան» կուսակցության նախագահ Էլշադ Մուսաևը։ Նրանք, սակայն, իրականում գործող իշխանությունների աջակիցներն են։

Էմմա Չոբանյան