G7-ի երկրները համաձայնության են եկել ընդհանուր սկզբունքների շուրջ, որոնց պետք է հետևեն արհեստական բանականություն (AI) մշակողները, ներառյալ՝ դրա միջոցով ստեղծված բովանդակության պիտակավորման համակարգի ներդրումը: «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարներն այս կապակցությամբ հայտարարություն են տարածել։ «Մենք՝ G7-ի ղեկավարներս, շեշտում ենք առաջադեմ արհեստական բանականության համակարգերի նորարարական հնարավորություններն ու ներուժը։ Մենք նաև գիտակցում ենք ռիսկերը՝ կառավարելու և՛ առանձին անձանց, …

