ՀՀ նախագահն ու Հունգարիայի ԱԺ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ հիմնահարցերի շուրջ

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունգարիա պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի հետ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

ԱԺ խոսնակը ողջունելով նախագահին նշել է, որ նման այցելությունը կարևոր քայլ է երկկողմ համագործակցության խթանման համար:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և հույս հայտնել, որ բարձրաստիճան փոխայցելությունները երկու երկրների միջև շարունակական բնույթ կկրեն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունգարիայի միջև ոլորտային համագործակցության զարգացման հնարավորությունները:

Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերություններում, և այս համատեքստում գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների խորհրդարաններում պատգամավորական բարեկամական խմբերի նշանակությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ հիմնահարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է քրիստոնեական և մշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը:

Հանդիպմանն ընդգծվել է երկու երկրների միջև տարբեր մակարդակների փոխայցելությունների կարևորությունը, այդ թվում տնտեսական, գործարար, մշակութային և այլ ոլորտներում: