Թուրքիան դիտարկում է Իրաքի և Իրաքյան Քուրդիստանի հետ կոալիցիան՝ PKK-ի դեմ պայքարելու համար

Լուրեր

07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիան ձգտում է մոբիլիզացնել Իրաքը և Իրաքյան Քուրդիստանը, որպեսզի միավորի ուժերը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ուժերի դեմ, որոնք ամրացած են տարբեր շրջաններում, այդ թվում՝ Թուրքիայում, Քուրդիստանի տարածաշրջանում, Քանդիլում և Սինջարում։ Այս մասին Իրաքյան Քուրդիստանում Փեշմերգայի նախարարության նախկին քարտուղար Ջաբար Յավարն ասել է VOA-ին, գրում է MedyaNews-ը։

Յավարի մեկնաբանությունները հնչում են այն բանից հետո, երբ թուրքական բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և ԳՇ պետ Մեթին Գյուրաքի գլխավորությամբ, մի շարք հանդիպումներ է անցկացրել Իրաքում և Քուրդիստանում։ Յավարն ասել է,որ այցը շահարկումներ է առաջացրել Թուրքիայի մտադրությունների մասին՝ կապված PKK-ի դեմ հնարավոր ռազմական գործողության հետ։ Նա նշել է, որ Թուրքիայի նպատակն է՝ խուսափել ռազմական գործողությունների ընթացքում իր զինվորների կորստից՝ մարտերի մեծ մասը հանձնելով Փեշմերգայի ուժերին, ինչը կարող է հանգեցնել եղբայրասպան հակամարտության վերսկսմանը:

Սակայն Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը (KRG) հերքել է այս պնդումները: Ի պատասխան մեղադրանքների՝ KRG-ի խոսնակ Փեշավա Հավրամանին պարզաբանել է, որ թուրք զինվորականների այցը հիմնականում ուղղված է անվտանգության երկկողմ միջոցառումների ամրապնդմանը և հարևան երկրների միջև համագործակցության ընդլայնմանը։

Բանակցությունները տեղի են ունենում Անկարայի և քրդական խմբերի միջև լարվածության սրման ու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի սպառնալիքի ֆոնին, որն ուղղված է Քուրդիստանի հայրենասիրական միությանը (PUK)՝ Սուլեյմանիայում PKK-ի գործունեության վերաբերյալ նրանց պահանջները չկատարելու համար: Ֆիդանը վերջերս հարցազրույցներից մեկում ասել էր, որ Անկարան պատրաստ է «հետագա գործողություններ» ձեռնարկել, եթե PUK-ը շարունակի իր ներկայիս դիրքորոշումը PKK-ի նկատմամբ, ինչը ենթադրում է չխանգարել խմբին մուտք գործել Սուլեյմանիա նահանգի ենթակառուցվածքներ:

Գյուլերն այցի ընթացքում քննարկումներ է անցկացրել նաև KRG-ի փոխվարչապետ և PUK-ի անդամ Քուբադ Թալաբանիի հետ։ Թալաբանին հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ ասել է, որ կոչ է արել բացել Թուրքիայի օդային տարածքը դեպի Սուլեյմանիայի միջազգային օդանավակայան թռիչքների համար։ Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը ձեռնպահ է մնացել հանդիպման մանրամասներ հրապարակելուց։

2023 թվականի ապրիլից թռիչքների դադարեցումը զգալիորեն ազդել է Քուրդիստանի և Թուրքիայի միջև ճանապարհորդական և առևտրային կապերի վրա, ընդ որում, որպես դադարեցման հիմնական պատճառ նշվում են PKK-ի գործունեության վերաբերյալ մտահոգությունները:

Էմմա Չոբանյան