ՊՆ վարչական համալիրում ավարտվել է վոլեյբոլի առաջնությունը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում հունվարի 29-ին մեկնարկած ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների հավաքական թիմերի մասնակցությամբ անցկացված վոլեյբոլի առաջնությունը հատել է եզրագիծը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

«Փետրվարի 9-ին տեղի է ունեցել առաջնության եզրափակիչ հանդիպումը, և անզիջում պայքարում որոշվել է հաղթող թիմը:

Առաջնության եզրափակիչ խաղին հետևել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Շնորհավորելով մասնակիցներին և գոհունակություն հայտնելով առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար` նախարար Պապիկյանն ընդգծել է, որ մարզական միջոցառումները կարևոր նշանակություն ունեն զինված ուժերում և առաջին հերթին միտված են անձնակազմի ֆիզիկական տվյալների զարգացմանը, առողջ ապրելակերպի ձևավորմանը, ինչպես նաև ծառայողական լարվածության որոշակի թոթափմանը։

«Այսօրինակ միջոցառումները պետք է լինեն շարունակական, անցկացվեն բանակային զորամիավորումներում և վարակիչ տարածում ունենան զինծառայողների շրջանում: Մենք ինքներս էլ պետք է մասնակից դառնանք նմանօրինակ մարզական միջոցառումների»,- ամփոփել է նախարար Պապիկյանը։

Առաջնության ավարտին մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողներն ու քաղաքացիական ծառայողները պարգևատրվել են պատվոգրերով և մեդալներով, մի շարք անվանակարգերում պատվոգրերի են արժանացել նաև այլ մասնակիցներ, իսկ առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած հավաքական թիմերին հանձնվել են առաջնության գավաթները»,- ասված է հաղորդագրության մեջ: