ՄԱԿ-ը, Եգիպտոսը և ԱՄՆ-ը մտահոգված են Ռաֆահում ստեղծված իրավիճակով

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի դեմ հարձակումը շարունակելու՝ Իսրայելի ծրագրերի կապակցությամբ, որտեղ ապաստանել են 1,5 միլիոն պաղեստինցիներ, գրում է Euronews-ը:

«Գազայի բնակչության կեսն այժմ թակարդում է Ռաֆայում: Նրանք գնալու տեղ չունեն: Նրանք չունեն տուն և հույս չունեն»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ «հատուկ մտահոգություն» հայտնելով այդ քաղաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հարձակումը կտարածվի մինչև Ռաֆահ, չնայած այն հանգամանքին, որ այդ գոտին նախկինում «անվտանգ» էր հայտարարվել։ Մոտավորապես 1,5 միլիոն մարդ ապաստանել է այնտեղ։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը հայտարարել է, որ հոկտեմբերից ի վեր Իսրայելի գործողությունները կարող են արդեն բավարար լինել դրանք որպես ռազմական հանցագործություն որակելու համար։

«Գույքի լայնածավալ ոչնչացումը, որը չի հիմնավորվում ռազմական անհրաժեշտությամբ և իրականացվել է անօրինական և դիտավորությամբ, հանդիսանում է Ժնևի չորրորդ կոնվենցիայի լուրջ խախտում և պատերազմական հանցագործություն: Իսրայելը հստակ պատճառներ չի ներկայացրել քաղաքացիական ենթակառուցվածքների նման լայնածավալ ոչնչացման համար»,- ասել է նա։

Սպիտակ տունը հինգշաբթի հայտարարել է, որ չի աջակցի իսրայելական խոշոր ռազմական գործողություններին Ռաֆահում:
Նախօրեին ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել էր Եգիպտոս՝ հրադադարի հնարավոր համաձայնագրի հետագա քննարկման համար: Նախորդը մերժվել էր Նեթանյահուի կողմից՝ չնայած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ջանքերին։

Այս շաբաթվա սկզբին Եգիպտոսը նախազգուշացրել է Իսրայելին, որ Գազայի բնակիչների հնարավոր արտագաղթը Ռաֆահից Եգիպտոս, եթե քաղաքում լայնամասշտաբ գործողություն սկսվի, կհանգեցնի Եգիպտոսի և Իսրայելի միջև խաղաղության համաձայնագրի չեղարկմանը: Կահիրեն հասկացրել է, որ փախստականների անվերահսկելի իրավիճակն իր համար կարմիր գիծ է։