Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող, «Արարատ» ակումբին պատկանող թենիսի կորտերը կքանդվեն և կտեղափոխվեն այլ վայր․ քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր վերահաստատեց վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած թենիսի կորտերի ապամոնտաժման մտադրությունը։ «Ծրագիրը, առաջին հերթին, վերաբերում է տարատեսակ ռեստորաններին, սրճարաններին և տաղավարներին, որոնք վերանալու են՝ այդ հատվածը դարձնելով հանրային»,- ընդգծեց քաղաքապետը։ Ավինյանի խոսքով՝ ինքն էլ է մարզվել «Արարատ» ակումբում, …

