Սաստիկ ցրտերն ընդգրկել են Հյուսիսային Ամերիկայի գերակշիռ մասը։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ «Ալբերտայում կիրակի առավոտյան ջերմաստիճանն իջել է այն մակարդակին, որը վերջին անգամ դիտվել է տասնամյակներ առաջ: Ջերմաստիճանի անոմալիաները (նորմայից շեղումները) հասել են -30 աստիճանի։ Կեգ Ռիվեր օդերևութաբանական կայանում գրանցվել է ռեկորդային ցածր ջերմաստիճան՝ -51.5°C, ինչը -50 աստիճանից ցածր երկրորդ ցուցանիշն …

