Կիևը հինգ ամիս պատրաստվել է` հետ մղելու ռուսական ագրեսիան․ Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

2021 թվականի աշնանից ի վեր ըմբռնում կար, որ պատերազմը լինելու է լայնամասշտաբ, բոլոր նշանները կային, որ հակառակորդը հարձակման է անցնելու ոչ միայն Դոնեցկից և Լուգանսկից, այլև Ռուսաստանի տարածքից։ Այս մասին ուկրաինական լրատվամիջոցներին ասել է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Պավլյուկը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ նրա, սակայն, ռազմական գործողությունների մասշտաբները դժվար է որոշել։

«Աշնանից մենք սկսել ենք որոշակի գործողություններ իրականացնել հակառակորդին հաջողությամբ դիմավորելու և առավելագույն պարտություն հասցնելու համար։ Հասկանալով, որ ուժերի և միջոցների հարաբերակցությունը մեր օգտին չէ և չի լինելու, մենք տարբերակներ չունեինք՝ պետք է դիմանայինք»,- նշել է նա։

Պավլյուկն ասել է, որ փետրվարին ուկրաինական զինված ուժերը հնարավորինս ուժեղացրել են իրենց դիրքերը և տեղաշարժել բոլոր ռեզերվները։

«Դրա համար էլ առաջին օրը, երբ հարված հասցվեց բոլոր հրամանատարական կենտրոններին, կառավարման կետերին ու վայրերին, որտեղ պետք է լիներ ուկրաիանական զորքերի ու պահեստների կուտակում, դրանք գնացին դատարկ թիրախներին»,- նշել է ուկրաինացի գեներալը։