Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումն անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 27-ին, դադարեցվեց, ինչն ամանորյա թոհուբոհի մեջ մեծ ուշադրության չարժանացավ։ Երեք միլիոն դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Քոչարյանն այսպիսով ազատվեց պատասխանատվությունից։ Նիկոլ Փաշինյանի առանցքային խոստումներից էր՝ 2008-ի Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների և կոռուպցիոն ճանապարհներով հարստանալու մեղադրանքներով Քոչարյանին պատասխանատվության ենթարկելը։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Քոչարյանին առնչվող երկու քրգործ հարուցվեց, սակայն …

