Նավալնիի մարմինը չեն փոխանցում հարազատներին․ ավելի քան 46 հազար մարդ դիմում է ուղարկել Քննչական կոմիտե

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Երկու օրից էլ պակաս ժամանակահատվածում ավելի քան 46 հազար մարդ դիմումներ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտե՝ Ալեքսեյ Նավալնիի դին ընտանիքին վերադարձնելու պահանջով, գրում է Մեդուզան։

Հայտեր ուղարկելու համար օգտագործվում է «OVD-Info» իրավապաշտպան նախագծի «Դյատել» ծառայությունը, որը թույլ է տալիս մի քանի րոպեում ուղարկել դիմումները։ Լուրի հրապարակման պահին ուղարկվել է 46,965 հարցում։ «OVD-Info»-ն հայտեր ուղարկելու կոչ է արել փետրվարի 17-ի երեկոյան։

Փետրվարի 16-ին դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնեց, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի գաղութներից մեկում։

Փետրվարի 17-ի առավոտյան Նավալնիի մայրը ժամանել է Խարպի թիվ 3 ուղղիչ գաղութ և ստացել ծանուցում նրա մահվան մասին։ Գաղութի ղեկավարությունը հայտնել է, որ Նավալնիի մարմինը գտնվում է Սալեխարդի դիահերձարանում։ Երբ քաղաքական գործչի մայրը գնացել է այնտեղ, նրան ասել են, որ դիակը չկա։

Ավելի ուշ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել է, որ Քննչական կոմիտեն հրաժարվել է մարմինը հանձնել հարազատներին, քանի դեռ ստուգումները չեն ավարտվել։

«Նովայա գազետա Եվրոպա»-ն, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ Նավալնիի մարմինը գտնվում է Սալեխարդի շրջանի կլինիկական հիվանդանոցի դիահերձարանում։ Ըստ հրապարակման՝ քաղաքական գործչի մարմինը հիվանդանոց է տեղափոխվել փետրվարի 16-ի երեկոյան։ Փետրվարի 17-ի դրությամբ՝ դիահերձում չի կատարվել։