Եվրամիությունն աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջիկայում խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, Բրյուսելյան բանակցությունները վերսկսվում են։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Արդյո՞ք մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կստորագրվի, արդյո՞ք դա կլինի անմիջապես կողմերի միջև, թե միջազգային միջնորդների աջակցությամբ․ այս հարցերին ի պատասխան Միշելն ասել է, որ կարևորն արդյունքն …

