Բարձրագույն դատական խորհուրդը քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Բալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել այն և դատավորին հայտարարել նկատողություն։ Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ-ն։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: Դատավորը թույլ էր տվել նյութական և դատավարական իրավունքի …