ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X-ի (նախկինում Twitter) իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին՝ մտահոգություն հայտնելով ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության առնչությամբ։ «Ես այսօր զրուցել եմ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ՝ հայտնելու մեր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության առնչությամբ։ Միացյալ Նահանգները շարունակելու է իր հաստատուն աջակցությունը Հայաստանին և …