Բեմից հայհոյելու, քաղքենի «էլիտարության» և ամուսիններին սոցցանցով շնորհավորելու մասին. ապաքաղաքական զրույց Սերգեյ Դանիելյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է դերասան Սերգեյ Դանիելյանը։ Նա աշխատում է թատերական երկու ժանրում՝ «սթենդ-ափի» և «դասական» մոնոներկայացման: Դերասանի կարծիքով՝ դրանց տարբերությունը, մասնավորապես, այն է, որ առաջինը շատ ավելի ինտերակտիվ և ներկայացումից ներկայացում՝ չափազանց փոփոխական: Ամեն ինչ կախված է թեմաների արդիականությունից և լսարանի փոխազդեցությունից: Ներկայացման ժամանակ դերասանն իր առջև նպատակ չի դնում անպայման ծիծաղեցնել հանդիսատեսին:

Սերգեյ Դանիելյանը վստահ է, որ այն բառամթերքը, որն օգտագործվում է հրապարակային խոսքում, կախված է կոնկրետ իրավիճակից: Եթե նա հաղորդման հյուր է, ապա պարտավոր է իրեն պահել հյուրի պես: Բայց թատրոնում և իր տանը նա կարող է խոսել այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում: Տարիներ առաջ հանդիսատեսի մի մասը դրա հետ համաձայն չէր, երբեմն լքում էին դահլիճը, սակայն հիմա սովորել են:

Ըստ դերասանի՝ հրապարակային և ոչ հրապարակային կյանքի միջև սահմանն այսօր հստակ չէ: Բայց նրան տարօրինակ է թվում, երբ մասնավոր կյանքը մարդիկ դարձնում են համացանցի սեփականության: Օրինակ, երբ ամուսինն իր կնոջ ծնունդը սոցցանցով է շնորհավորում, դա, ըստ Սերգեյ Դանիելյանի, խոսում է այն մասին, որ ամուսինները շփման հետ կապված խնդիր ունեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան