Շոյգուն Պուտինին զեկուցել է Ավդեևկայի գրավման մասին․ Բայդենը դրանում Կոնգրեսին է մեղադրել

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Ռուսական բանակի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Ուկրաինայի Դոնեցկի մարզի Ավդեևկա քաղաքի վրա, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ 31,75 քառակուսի կիլոմետր տարածք վերցվել է վերահսկողության տակ, պարզաբանել է ՌԴ ՊՆ-ն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այսպիսով, ռուսական զորքերին հաջողվել է առաջնագիծը հետ մղել Դոնեցկից, նշել են գերատեսչությունում։ Ռուսական բանակն արգելափակում է ուկրաինական ստորաբաժանումները, որոնք լքել են քաղաքը, և հաստատվել Ավդեևկայի կոքսի և քիմիական նյութերի գործարանում, պնդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նույն օրն ավելի վաղ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել էր Ուկրաինայի զինված ուժերի մարտական ստորաբաժանումներն Ավդեևկայից դուրս բերելու և «ավելի շահավետ գծերով պաշտպանության անցնելու մասին»։ Իսկ «Տավրիա» զորքերի օպերատիվ-ռազմավարական խմբի հրամանատար Ալեքսանդր Տարնավսկին Telegram-ում գրել է, որ ուկրաինացի պաշտպաններն Ավդեևկայից մեկնել են նախապես պատրաստված դիրքեր՝ «ստացված հրամանի համաձայն»։

Միաժամանակ, Տարնավսկին հայտնել է, որ մի քանի ուկրաինացի զինծառայողներ գերի են ընկել ռուսների գերակա ուժերի ճնշման ներքո։ Ուկրաինայի զինված ուժերի 3-րդ առանձին գրոհային բրիգադի ներկայացուցիչ Ալեքսանդր Բորոդինը «Ուկրաինսկայա պրավդա»-ին տված մեկնաբանությունում հերքել է ուկրաինացիների զանգվածային գերեվարման մասին տեղեկությունը։

«Բոլորի մասին դժվար է ասել, միայն մենք չենք, որ այնտեղ ենք: Չկա համակարգային կամ ստորաբաժանման մակարդակով գերի ընկնելու դեպք, եթե խոսենք իմ բրիգադի մասին»,- ասել է Բորոդինը:

Ռուսական զորքերն Ավդեևկայի վրա հարձակումը սկսել են 2023 թվականի հոկտեմբերին։ Դեկտեմբերին ԱՄՆ հետախուզությունը հայտնել էր նրանց կողմից մեծ կորուստների մասին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ավդեևկայի կորստի համար մեղադրել է Կոնգրեսին, որը դեռևս չի հաստատել Ուկրաինայի օգնության օրինագիծը։

«Ուկրաինացի զինվորականները ստիպված են եղել նահանջել Ավդեևկայից այն բանից հետո, երբ Կոնգրեսի անգործությունը ստիպել է ուկրաինացի զինվորականներին խնայել զինամթերքը մատակարարումների նվազման պատճառով, ինչը հանգեցրել է Ռուսաստանի առաջին նշանակալի հաջողությանը վերջին ամիսների ընթացքում»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը հրապարակվել է Բայդենի և Զելենսկու միջև հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ։