Bank of Georgia-ն հայտնել է 303,6 մլն դոլարով Ameriabank-ը գնելու նախնական համաձայնության մասին

Լուրեր

28.10.2026 | 16:31
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Bank of Georgia Group PLC-ը կգնի Ameriabank-ը մոտ 303,6 մլն դոլարով: Այս մասին տեղեկացնում է Bank of Georgia Group PLC-ն։

«Այս ձեռքբերումը զգալիորեն կբարձրացնի խմբի ներկայությունը և աճի հնարավորությունները արագ աճող և գրավիչ շուկայում»,- նշված է հաղորդագրությունում:

Բանկի 10% բաժնեմասը կշարունակի պատկանել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ)։

«Այս գործարքը նշանակալի շրջադարձ է Խմբի համար և նոր էջ մեր ռազմավարական զարգացման մեջ: Ameriabank-ի միջոցով մենք պատրաստվում ենք մուտք գործել Հայաստան՝ տարածաշրջանի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը: Ameriabank-ն ունի լավ փորձառու կառավարչական թիմ, և ուրախ ենք, որ նրանք կշարունակեն աշխատել գործարքի ավարտից հետո»,- մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ վերջերս հայտնի դարձավ նաև բրիտանական խոշորագույն բանկի՝ HSBS-ի՝ Հայաստանից հեռանալու մասին։ HSBC Holdings PLC-ի դուստր ընկերության՝ HSBC Europe B.V.-ը որոշվել էր վաճառել Արդշինբանկին։ HSBS-ից նշել էին, որ ցանկանում են կապիտալը վերաբաշխել ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ուղղություններ։

«Որոշումը կայացվել է ռազմավարական վերանայման արդյունքում։ Չնայած այն հանգամանքին, որ HSBC Հայաստանի ցուցանիշները բարձր են եղել, այնուամենայնիվ, HSBC Խմբի ռազմավարությունն է՝ կապիտալը վերաբաշխել կապերի ապահովման և ռազմավարական նշանակության տեսանկյունից ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ուղղություններ։ Այս համատեքստում Խումբը իր բիզնեսի համար նպատակահարմար չի գտել շարունակել իր ներկայությունը Հայաստանում»,- նշում են բանկից։