ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան տեղական լրատվամիջոցներին ասել է, որ կոմիտեի ներկայացուցիչները, իրենց մանդատի համաձայն, այցելել են այսօր ազատ արձակված գերիներին և գնահատել նրանց պահման ու բուժման պայմանները։ Կարմիր Խաչը նաև պայմանավորվածություններ է ձեռք բերել նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու մասին։ Անձնական զրույցների ընթացքում բոլորը հայրենիք վերադառնալու ցանկություն են հայտնել։ …

