Նավալնիի մահվան կապակցությամբ ՌԴ դեսպանը Գերմանիայի ԱԳՆ է կանչվել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Գերմանիայի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան պատճառով։ Դեսպանի կանչը պատասխան է Ռուսաստանի ընդդիմության առաջնորդի մահվան հանգամանքների վերաբերյալ Կրեմլի մեկնաբանությունների բացակայությանը, հայտնում է Süddeutsche Zeitung-ը, փոխանցում է Meduza-ն։

Մինչ դեսպանատուն կանչվելու մասին լուրը՝ Նեչաևը Neue Osnabrücker Zeitung-ին տված հարցազրույցում մտահոգություն էր հայտնել «ռազմարդյունաբերության շահերի հետ սիրախաղի հետ կապված, որը մեծ թափ է հավաքում Գերմանիայում», ինչպես նաև կոչ էր արել զերծ մնալ «հակառուսական հռետորաբանությունից»։

Նավալնիի մահվան օրը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը ցավակցություն էր հայտնել նրա ընտանիքին և քաղաքական գործչին անվանել «ազատ և ժողովրդավարական Ռուսաստանի խորհրդանիշ»:

Լրատվամիջոցը հայտնում է նաև, որ Գերմանիան ու ԵՄ այլ երկրներ ցանկանում են Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Նավալնիի մահվան պատճառով։ Բացի այդ, Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ մարդու իրավունքների խախտումների  պատժամիջոցների ռեժիմը կկոչվի քաղաքական գործչի անունով։