Տարեցները նույնիսկ էրոտիկ գործեր են կարդում, երիտասարդները՝ մոտիվացիոն․ Հայաստանում Գրքի տոն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դետեկտիվներ, արկածային ու մոտիվացիոն գրքեր․ ահա թե ինչ է նախընտրում այսօրվա հայ ընթերցողը։ Հայաստանում այսօր գրքի տոն է։

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, օրինակ, արտասահմանյան հեղինակներից մեծ պահանջարկ են վայելում Մարկեսը՝ «Հարյուր տարվա մենություն» վեպով, Էնթընի Բըրջեսը՝ «Լարովի նարինջ» գործով, Ջոն Բոյնը՝ «Զոլավոր գիշերազգեստով տղան» վեպով։ Պահանջված են նաև Էրիխ Մարիա Ռեմարկի, Դեյլ Քարնեգիի, Ռոբին Շարմայի, Ալեն Քարրիի գործերը։ Հայ հեղինակներից Գարեգին Նժդեհի աշխատություններն են շատ կարդում։

Գրադարանավարուհի Աննա Ղազինյանի խոսքով՝ իրենց մոտ այցելում են ամենատարբեր տարիքի ընթերցողներ, նաև՝ տարեցներ, որոնք հաճախ միանգամից մի քանի գիրք են վերցնում․ «Արթուր Կոնան Դոյլ են կարդում, Ագաթա Քրիստի, էրոտիկ գրականություն են տանում։ Ունենք ընթերցողներ, որոնց տարիքային շեմը հասնում է 80-ի»։

Իսկ ի՞նչ մարտահրավերների են բախվում Հայաստանում ստեղծագործողները։ Արտավազդ Եղիազարյանը, որի «Վիշապաքարի գաղտնիքը» ֆենթըզի-վեպը, բավականին մեծ պահանջարկ ունի գրքի շուկայում, պնդում է, որ միայն գրականությամբ զբաղվելով՝ Հայաստանում անհնար է օրվա հաց վաստակել։ Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ հայկական արդի գրականությունը ժանրային առումով այնքան էլ բազմազան չէ․ մի շարք ժանրեր, որոնք կարող են ընթերցող բերել, պարզապես անտեսված են։ Էական շահույթ ունենալու համար գրողը պետք է ունենա գործակալ, որը կզբաղվի հեղինակի ու նրա ստեղծագործության հանրահռչակմամբ, մինչդեռ Հայաստանում գրական գործակալությունները քիչ են, գրողներն էլ հաճախ հնարավորություն չունեն դիմելու դրանց։

Իսկ ո՞վ պետք է զբաղվի գրական գործակալությունների ստեղծմամբ։ Գրող Հովիկ Աֆյանի կարծիքով՝ դա ԿԳՄՍ նախարարության անելիքը չէ, այլապես կստացվի, որ ոլորտը հայտնվում է պետական վերահսկողության ներքո։ Փոխարենը, նրա համոզմամբ, այդ գործով պետք է զբաղվեն հրատարակչությունները։

Արդեն 16 տարի հատկապես այս օրը գրախանութներում մեծ ակտիվություն է․ 2008-ից փետրվարի 19-ը Հայաստանում հռչակված է «Գիրք նվիրելու օր»։ Օրվա ընտրությունը պատահական չէ․ հենց այսօր է ծնվել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան