Թուրքիայի տրանսպորտի նախարարը՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհների մասին

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Hurriyet-ի հետ զրույցում անդրադարձել է նաև տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացի մասին։

«Հայաստանի տարածքով անցնող այդ երթուղու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Այն 43 կմ է։ Եթե հայկական կողմում խնդիր լինի, Ադրբեջանը կապեր ունի նաև Իրանի հետ՝ կապված իրանական տարածքով միջանցքի հնարավորության հետ։ Հետևաբար, կա երկու այլընտրանք, և երկուսն էլ հենց հիմա սեղանին են»,- ասել է Ուրալօղլուն։

Նա նշել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է շինաշխատանքները։

«Նախիջևանի և մեր կողմի տենդերն արվել է։ Կվերականգնվի կամ կվերակառուցվի 106 կմ երկարությամբ ճանապարհ»,- նշել է թուրք նախարարը։

Նա նաև խոսել է Անկարայի կողմից նոր առաջարկվող «Զարգացման ճանապարհ» նախագծի մասին, որը ձգվելու է Պեկինից Լոնդոն։

«Երբ Չինաստանից նավը ժամանի Պարսից ծոց, նա իր բեռները կթողնի Իրաքի Ալ-Ֆավ նավահանգստում։ Այնտեղից այն 1200 կիլոմետր երկարությամբ երկաթուղով և մայրուղով կհասնի Թուրքիայի Օվաքոյ դարպաս, որտեղից կնավարկի դեպի Եվրոպա՝ կա՛մ երկաթուղով, կա՛մ ցամաքային ուղիով, կա՛մ, ըստ ցանկության, ծովով դեպի Միջերկրական ծով»,- ասել է Ուրալօղլուն։

Այս նախագծի իրականացման համար Թուրքիան ֆինանսավորում է փնտրում Ծոցի երկրներում։ Այսպիսով՝ Անկարան փորձում է այլընտրանք ստեղծել ԱՄՆ նախաձեռնությամբ ստեղծված Մերձավոր Արևելք-Հնդկաստան առևտրային միջանցքին, որտեղ բացակայում է Թուրքիան։

Միջանցքի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը ստորագրել էին ԵՄ-ն, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, ԱՄՆ-ը և մյուս գործընկերները նախորդ տարի Հնդկաստանում տեղի ունեցած G20-ի գագաթնաժողովին։

Էմմա Չոբանյան