Թուրքիայից հետո ԱՄԷ բանկերն են սահմանափակում Ռուսաստանի հետ հաշվարկներն ու փակում են ռուս հաճախորդների հաշիվները

Լուրեր

07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
Բոլորը

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) բանկերը ՌԴ-ից վճարումներ չեն ընդունում և գումարներ չեն ուղարկում հակառակ ուղղությամբ։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստին»՝ հղում անելով երկրում աշխատող գործարարներին և «Գործարար Ռուսաստան» ասոցիացիայի ներկայացուցչին։

Meduza-ն գրում է, որ բանկերը փակում են Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հաճախորդների հաշիվները, այդ թվում, ըստ լրատվամիջոցի զրուցակիցների՝ «ոչ թափանցիկ պատճառներով»։

Բանկերը Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հաճախորդների նկատմամբ իրենց քաղաքականությունը սկսել են խստացնել 2023 թվականի աշնանը։ Այդ ժամանակից վարկային հաստատությունները դադարեցրել են վճարումներ ընդունել Ռուսաստանից։

Աղբյուրներն ասել են, որ ռուս շահառուներ ունեցող ընկերությունների համար, որոնք գումար չեն ստանում Ռուսաստանից և չեն փոխանցում այն ​​Ռուսաստան, բանկային ծառայությունների հետ կապված իրավիճակը բարդացել է։

Լրատվամիջոցը նշում է, որ ԱՄԷ բանկերը ռուս հաճախորդների համար սահմանափակումներ են մտցրել՝ նախքան ԱՄՆ-ի կողմից երկրորդական պատժամիջոցների մասին 2023 թվականի դեկտեմբերին հայտարարելը։ Աղբյուրները ենթադրում են, որ դա կարող է պայմանավորված լինել խոշոր վարկային հաստատություններում օտարերկրյա բաժնետերերի զգալի մասնաբաժնով: «Վեդոմոստիի» զրուցակիցները նշել են, որ ԱՄԷ բանկերում ՌԴ-ից ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար հաշիվ բացելը դեռ հնարավոր է, սակայն գործընթացն ավելի շատ ժամանակ է պահանջում, իսկ այն արագացնել կարող են էլիտայի ներկայացուցիչների հետ անձնական ծանոթությունները։

Նման խնդիրներ են առաջացել նաև Թուրքիայի բանկերի հետ։ Մասնավորապես, Denizbank-ը զանգվածաբար նամակներ է ուղարկում Ռուսաստանից հաճախորդներին՝ խնդրելով տրամադրել Թուրքիայում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթեր։

Օրերս էլ տեղեկություններ էին տարածվել, որ թուրքական բանկերը սկսել են փակել ռուսական ընկերությունների հաշիվները և խստացնել ՌԴ-ից ֆիզիկական անձանց նկատմամբ պահանջները։ Թուրքական լրավամիջոցներն էլ հայտնել են, որ երկրի  Առևտրի նախարարությունը կազմել է այն ընկերությունների ցուցակը, որոնք խնդիրներ ունեն Ռուսաստանից վճարումների հետ կապված։ Հաղորդվել է, որ թուրք արտահանողները բախվել են բանկերի կողմից մերժումների, որոնք հրաժարվում են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ընդունել ապրանքների դիմաց վճարելու համար։