Ռուսաստանում ձվի ճգնաժամի պայմաններում, երբ փորձ է արվում բավարարել աճող պահանջարկն ու գների աճը, Ադրբեջանից մատակարարումները շարունակվում են։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով «Ռոսսելխոզնադզոր»-ին, հայտնում են, որ Ադրբեջանից ՌԴ է արտահանվել ձվի երրորդ խմբաքանակը՝ 306,000 հատ։ «Դեկտեմբերի 24-ին Ադրբեջանից 18 տոննա (306 հազար հատ) սեղանի ձվի երրորդ խմբաքանակը ներմուծվել է Յարագ-Կազմալյար անցակետով՝ Ռուսաստանում հետագա վաճառքի համար»,- …

