ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով ՀՀ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Թարգմանչաց (7-րդ դար) և Արագածոտնի մարզի Փարպի գյուղի Ծիրանավոր (5-րդ դար) եկեղեցիների վերականգնման՝ 2023 թվականի համար նախատեսված աշխատանքներն ավարտվել են․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները հերթական անգամ այցելել են հուշարձանների …

