ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Մինսկում կազմակերպության գագաթնաժողովից հետո կայցելի Երևան և հայկական կողմին կհանձնի Բելառուսի մայրաքաղաքում ստորագրված փաստաթղթերը, որպեսզի Հայաստանը ևս միանա դրանց։ Այս մասին հայտնել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ, ի թիվս այլ հարցերի՝ քննարկել ենք այս հարցերը ևս, որոշումների կայացման …

