«Ռոսսելխոզնադզոր»-ն այժմ էլ «խախտումներ է հայտնաբերել» Հայաստանից արտահանված ձկնկիթում

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

«Ռոսսելխոզնադզորը» լաբորատոր մոնիտորինգի ընթացքում «խախտումներ է հայտնաբերել Հայաստանից կարմիր ձկնկիթի և Բելառուսից մսամթերքի մատակարարման հարցում», գրում է Ինտերֆաքսը։  Գերատեսչությունը հայտարարել է, որ հայկական Max Fish ընկերության կարմիր ձկնկիթում «կոլիֆորմ բակտերիաներ են հայտնաբերվել»։ Որոշվել է ժամանակավոր սահմանափակումներ դնել ձեռնարկությունից մատակարարումների վրա։

Հավելենք, որ ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորն» էր դադարեցրել  Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի մի քանի խմբաքանակի վաճառքը։ Ռուսական  լրատվամիջոցները, վկայակոչելով Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոյին, գրել էին, թե Վլադիկավկազի 65-ամյա բնակիչը, իբր, կերակրափողի այրվածք է ստացել, երբ խմել է «Ջերմուկ» հանքային ջրի չբացված շշի պարունակությունը, որն ավելի ուշ պարզվել է՝ քացախ է։ «Ռոսպոտրեբնադզոր»-ի փոխանցմամբ՝ կասեցվել էր 2023 թվականի դեկտեմբերի 28-ից Ռուսաստան ներկրված կես լիտրանոց ապակե շշերի մեջ փաթեթավորված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակների վաճառքը՝ նույն արտադրության ամսաթվով։

Այս առնչությամբ ՀՀ ՍԱՏՄ-ից հայտնել էին, որ ռուսական կողմի ահազանգից հետո «Ջերմուկ Գրուպ»-ում վերստուգում է եղել, որի արդյունքում արձանագրվել է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա նաև տեխնիկապես հնարավոր չէ: