Փաշինյանը ցուցադրաբար անցել է «Ջերմուկ»-ի ՌԴ-ի «ահազանգից» հետո

Լուրեր

15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
15.09.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում մեր ուշադրություն է գրավել մի դետալ․ Նիկոլ Փաշինյանի և մյուս պաշտոնյաների դիմաց դրված են նաև «Ջերմուկ» հանքային ջրի շշեր, այնինչ նախկինում միայն սովորական խմելու ջուր էր սեղանին։

Factor.am-ն ուսումնասիրեց մինչև 2022 թվականի հունվարի կառավարության նիստերի տեսագրությունները, պարզվեց՝ Փաշինյանի և մյուսների սեղաններին այդ ընթացքում «Ջերմուկ» չի եղել։

Տպավորություն է, որ Փաշինյանի՝ նիստերին հանքային ջուր խմելու ցանկությունը պատահական չէ, ակնհայտ քաղաքական ենթատեքստ է պարունակում և անուղղակի պատասխան է ռուսական կողմի՝ «Ջերմուկ»-ի շուրջ բարձրացրած աղմուկին։

Հիշեցնենք՝ ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը («Роспотребнадзор») հայտարարել էր Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին, ինչի պատճառը, ըստ հայտարարության, Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածքի մասին տեղեկությունն էր։

Համաձայն ռուսական կողմի՝ քաղաքացին այրվածք էր ստացել և մահացել հանքային ջրի փակ շշի պարունակությունը խմելու հետևանքով, որը ինչպես հետո պարզվել էր, իբր, քացղախաթթու է։ Հայկական կողմի պատասխանը շատ չուշացավ։

ՍԱՏՄ-ն հաղորդագրություն տարածեց՝ հակադարձելով ռուսական ծառայությանը և պնդելով, որ արտահանված յուրաքանչյուր խմբաքանակ համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության պահանջներին: Բացի Ռուսաստանից «Ջերմուկ»-ն արտահանվում է նաև ԱՄՆ, Ուկրաինա, Վրաստան, Բելառուս, Ղազախստան, ԵՄ և բազմաթիվ այլ երկրներ:

ՍԱՏՄ-ից այսօր հայտնել են, որ ռուսական կողմի ահազանգից հետո «Ջերմուկ Գրուպ»-ում վերստուգում է եղել, որի արդյունքում արձանագրվել է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա նաև տեխնիկապես հնարավոր չէ:

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռուսական կողմը հայտարարում է, որ հայկական այս կամ այն արտադրանքում խնդիրներ կան։ Նախորդ տարվա վերջին նման խնդիրներ առաջացան հայկական բանջարեղենի հետ․ Վերին Լարսից հայկական բեռնատարները վերադառնում էին, քանի որ Ռուսաստանը պնդում էր, թե ապրանքները ֆիտոսանիտարական պահանջներին չեն համապատասխանում։ Ավելի վաղ նաև կոնյակի և կաթնամթերքի հետ էին խնդիրներ առաջացել։

Արդյո՞ք այս ամենում քաղաքական ենթատեքստ չկա․ հայաստանյան տարբեր պաշտոնյաներ հավաստիացնում էին, որ նման ենթատեքստ գոյություն չունի։

Այս համատեքստում նշենք նաև, որ բավականին ջերմ են իշխանության և «Ջերմուկ»-ի սեփականատիրոջ՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի հարաբերությունները։ Արսենյանի՝ բանակում չծառայած որդին՝ Վահագն Արսենյանը, ազատվեց պատասխանատվությունից և ՔՊ-ի ցուցակով դարձավ Ջերմուկի քաղաքապետ։ ՔՊ-ականներն էլ իրենց հերթին մատչելի գներով բնակարաններ են ձեռք բերում Արսենյանների «Բյուրեղ» թաղամասում։

Նարեկ Կիրակոսյան