Վահագն Խաչատուրյանն Էրբիլում հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Հասարակություն
01.03.2024 | 17:19Իրաքի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էրբիլի և հարակից շրջանների հայկական համայնքի և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Հանդիպման ընթացքում նախագահն անմիջական մթնոլորտում մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքի ընդհանուր իրավիճակի և զարգացումների վերաբերյալ, զրուցել է միջոցառման մասնակիցների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին։