Ալեքսեյ Նավալնիին հուղարկավորել են

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

Քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին հուղարկավորել են Մոսկվայի Բորիսովյան գերեզմանատանը, հայտնում է «Նովայա գազետա Եվրոպան»։ Նրա հոգեհանգիստը տեղի է ունեցել Մոսկվայի հարավ-արևելքում՝ Մարյինոյի եկեղեցիներից մեկում։

Եկեղեցի թույլ են տվել մուտք գործել միայն նրա հրազատներին ու մտերիմներին։ Հոգեհանգստի արարողությունը 20 րոպեից էլ պակաս է տևել։

Նավալնիի մերձավորները պատմել են, որ եկեղեցու հոգևորական Անատոլի Ռոդիոնովի վրա «ճնշում են գործադրել», որպեսզի նա արագ անցկացնի քաղաքական գործչի հրաժեշտի արարողակարգը։

Այսօր առավոտից եկեղեցու անմիջական հարևանությամբ ու մերձակայքում հավաքվել են հազարավոր մարդիկ, ովքեր ցանկանում էին հրաժեշտ տալ Նավալնիին։ Երբ եկեղեցու մոտ են բերել Նավալնիի մարմինը, մարդիկ սկսել են վանկարկել՝ «Նավալնի», «Չե՛նք ների»։

Հուղարկավորության արարողությունից հետո Նավալնիին հրաժեշտ տալ ցանկացողները գնացել են գերեզմանոց։ Նրանք ծաղիկներ են տարել և վանկարկել՝ «Ռուսաստանն ազատ կլինի», «Նավալնի», «Ռուսաստանն առանց Պուտինի», «Ո՛չ պատերազմին», «Սերն ավելի ուժեղ է, քան վախը»։