Կրեմլը հիշեցրել է «չարտոնված հավաքների» համար պատասխանատվության մասին․ Նավալնիին հրաժեշտ տալ ցանկացողների շարասյան երկարությունը կիլոմետրի է հասել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը Ալեքսեյ Նավալնիի հարազատներին ասելու ոչինչ չունի նրա հուղարկավորության օրը։ Նա հավելել է, որ Կրեմլը չի կարող Նավալնիին գնահատել որպես քաղաքական գործիչ, փոխանցում է Meduza-ն։

Բացի այդ, Կրեմլը նախազգուշացրել է ցանկացած «չարտոնված հավաքի» համար պատասխանատվության մասին։

«Մենք մեկնաբանություններ չունենք։ Մենք հիշեցում ունենք, որ կա օրենք, այն պետք է պահպանել։ Ցանկացած չարտոնված հավաք օրենքի խախտում կլինի և, համապատասխանաբար, դրան մասնակցողները պատասխանատվության կենթարկվեն»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել ռուս ընդդիմադիր գործչի մահվան կապակցությամբ։ Փաստաթղթում ասվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է պատասխան տա բանտում ընդդիմադիր առաջնորդի սպանության համար։

Ավելի վաղ էլ Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան խոստացել էր չճանաչել 2024 թվականի Ռուսաստանի ընտրությունների արդյունքները՝ Նավալնիի մահվան պատճառով։

Մինչ այդ, Sota-ն հայտնում է, որ հուղարկավորության մեկնարկից դեռևս մեկ ժամ առաջ քաղաքական գործչին հրաժեշտ տալ ցանկացողների շարասյունը կիլոմետրի է հասել։