ՀՀ-ն երբեք չի համաձայնել Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրել․ Ռուբեն Ռուբինյանը՝ Հաջիևին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հայաստանում չկա «Զագեզուր» անունով տարածքային միավոր, կա Սյունիքի մարզ, Մեղրի քաղաք և այլ քաղաքներ, և Հայաստանը երբեք չի համաձայնել արտատարածքային միջանցք տրամադրել Ադրբեջանին։ Այս մասին Անթալիայում անցկացվող դիվանագիտական ֆորումի քննարկմանը հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում արտահայտված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Մենք ցանկանում ենք հաղորդակցությունների ապաշրջափակում` ինքնիշխանության, օրենսդրության, տարածքային ամբողջականության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա»,- ասել է նա։

Խոսելով հաղորդակցությունների անվտանգության ապահովման մասին՝ Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը կարող են պաշտպանել իրենց տարածքների հաղորդակցությունների անվտանգությունը։

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը շարունակել է խոսել միջանցքային տրամաբանությամբ՝ հայտարարելով, թե Նախիջևանը, իբր, շրջափակված է, և Թուրքիայի օգնությունն այդտեղ կարևոր է։

«Ադրբեջանը ցանկանում է Նախիջևանի հետ ունենալ հեշտացված հասանելիություն։ Մենք ԵՄ-ի շրջանակում քննարկել ենք տարբեր մոդելներ, նաև Կալինինգրադինը, այդ պարամետրերը կարող են օգտագործվել։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանը պետք է տրամադրեր այդ հասանելիությունը, այժմ հարցը Հայաստանի դաշտում է»,- ասել է Հաջիևը՝ հավելելով, թե Հայաստանը կարող է դրանից օգուտներ քաղել։

Ի պաստասխան՝ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Հայաստանն իր նախաձեռնությունը «Խաղաղության խաչմերուկ» է անվանել, քանի որ խաղաղություն է ցանկանում։ Սակայն, ըստ նրա, Բաքոն շարունակում է օգտագործել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» անվանումը, և Հայաստանը երբեք չի համաձայնել Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրել։