Կոտայքի և Շիրակի մարզերում ևս երկու գազալցակայանների գործունեություն է դադարեցվել

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Խրիմյան Հայրիկի փողոց 42/1, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, Աշտարակի խճուղի թիվ 54 հասցեներում շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ․ տեղեկացնում են ՔՏՀԱ-ից։

Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները Շիրակի մարզկենտրոն Գյումրիում «Արմգազ Գրուպ» ՍՊԸ կողմից շահագործվող գազալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ արված վերահսկողության արդյունքում արձանագրել են, որ արտադրական վտանգավոր օբյեկտը շահագործողի կողմից չեն կատարվել նախկինում ՏՄ կողմից արված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում տրված կարգադրագրերի պահանջները, և ամբողջությամբ չեն վերացվել արձանագրված խախտումները։

ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Աշտարակի խճուղի թիվ 54 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող գազալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ արված վերահսկողության արդյունքում պարզվել է, որ առկա են հրդեհային և տեխնիկական նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ։ Ավելին՝ արտադրական վտանգավոր օբյեկտը շահագործվել է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցամատյանում՝ ռեեստրում գրանցման և առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության առկայության։

Ուստի, հաշվի առնելով վերոնշյալ օբյեկտների կողմից թույլ տրված տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը, ինչպես նաև նախկինում ՏՄ կողմից տրված կարգադրագրերի պահանջները չկատարելու փաստը, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը նշված հասցեներում շահագործվող գազալցակայանների գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումներ է կայացրել, և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ փոխգործակցությամբ գազալցակայանները կապարակնքվել են։