Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում ՔՊ կուսակցությունը դրամահավաք էր իրականացրել, որի ընթացքում հավաքագրվել էր ավելի քան կես մլրդ դրամ։ Factor.am-ը դեռևս օգոստոսին գրավոր հարցմամբ դիմել էր ՔՊԿ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին և խնդրել նվիրատուների ցանկը։ Հարցման պատասխանը ստացել ենք օրերս․ դրանից պարզ է դառնում որ նվիրատուների ցանկում ներառված է 996 անուն։ Տիգրան Ավինյանի նախընտրական քարոզարշավի …

