Ռուբինյանն Անթալիայի ֆորումում մասնակցում է Հարավային Կովկասին նվիրված քննարկմանը. ՈՒՂԻՂ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Անթալիա քաղաքում մեկնարկած դիվանագիտական 3-րդ համաժողովում տեղի է ունենում «Խաղաղություն, զարգացում և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում» պանելային քննարկումը, որին մասնակցում է ՀՀ Աժ փոխնախագահ,  Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։

Նրա հետ միասին քննարկմանը մասնակցում են  Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը,  Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը,  Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝  եռօրյա համաժողովին մասնակցում են  19 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, 73 նախարարներ 147 երկրներից: Մարտի 1-3-ը անցկացվող դիվանագիտական ֆորումին մասնակցում է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Ի դեպ, Հայաստանի ԱԳ նախարարը ֆորումին առաջին անգամ մասնակցել էր 2022թ-ին։

Անթալիայի 3-րդ դիվանագիտական ​​ֆորումում անվտանգության միջոցառումները բարձրացվել են ամենաբարձր մակարդակի։ Բազմաթիվ կետերում հերթապահում են մեծ թվով ոստիկաններ։ Ֆորումը կհյուրընկալի,  ընդհանուր առմամբ, 4 հազար հյուրերի։ Բաց նիստերը անցկացվելու են ավելի քան 50 տարբեր ձևաչափերով:

Ֆորումի հիմնական թեման է լինելու «Ճգնաժամերի ժամանակ դիվանագիտության առաջմղումը»։ Քննարկվելու են  գլոբալ ճգնաժամերը, ինչպես նաև կլիմայի փոփոխությունը, միգրացիան,  առևտրային պատերազմները և արհեստական ​​ինտելեկտը և այլն։

Էմմա Չոբանյան