Այս օրերին Երևանի հասարակական տրանսպորտի ավտոբուսների ժամանման միջակայքերը կարող են ավելանալ՝ պայմանավորված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար ավտոբուսների տրամադրմամբ: Այս մասին տեղակցնում է Երևանի քաղաքապետարանը։ Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: