ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելն անդրադարձել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի համատեղ հայտարարությանը։ «ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը կալանավորվածների փոխադարձ ազատ արձակման և վստահության ամրապնդման այլ միջոցների մասին՝ կարևոր քաղաքական քայլ։ Մենք համաձայն ենք, որ տարածաշրջանում կա խաղաղության հասնելու պատմական հնարավորություն …

