Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ ԼՂ-ից բռնի տեղահանված այն հայրենակիցները, ովքեր ժամանակավոր կացարաններում բնակության և կոմունալ ծախսերի վճարման համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում ներկայացրել են դիմում, սակայն չեն մուտքագրել անչափահասի վերաբերյալ տվյալներ, ծրագրի շրջանակում անչափահասի համար դիմում կարող է ներկայացնել այն չափահաս քաղաքացին (ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն), որը համակարգում …

