Հյուսիսային Կորեայի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Նիկարագուայի և Վենեսուելայի առաջնորդները շնորհավորել են Պուտինին

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Մի շարք երկրների ղեկավարներ շնորհավորել են Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նախագահի պաշտոնում հինգերորդ անգամ վերընտրվելու կապակցությամբ։ Մասնավորապես, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Վլադիմիր Պուտինին շնորհավորական հեռագիր է հղել։ Տեքստը, սակայն, չի հրապարակվում, գրում է Meduza-ն։

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը շնորհավորել է Պուտինին «համոզիչ հաղթանակի կապակցությամբ»։

«Մեր պետության ղեկավարի ուղերձում նշվում է, որ ընտրողների բարձր մասնակցությունը և քվեարկության արդյունքները ևս մեկ անգամ ակնհայտորեն ցույց տվեցին բնակչության անվերապահ վստահությունն ու ամուր աջակցությունը Վլադիմիր Պուտինի քաղաքական կուրսին և սոցիալ-տնտեսական բարեփոխումների ծրագրին»,- Ուզբեկստանի նախագահի մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովի հայտարարությունն է մեջբերում «Ինտերֆաքսը»։

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի կողմից Պուտինին ուղղված շնորհավորական հեռագրում ասվում է, որ քվեարկության արդյունքները «հերթական վառ ապացույցն են բարձր քաղաքական հեղինակության և ռուսական հասարակության կողմից երկրի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման ու նրա միջազգային դիրքերի ամրապնդման պետական ուղու նկատմամբ ունեցած լայն աջակցության»։

Նիկարագուայի առաջնորդ Դանիել Օրտեգան նույնպես շնորհավորել է Պուտինին՝ նրան անվանելով «հարգելի ընկեր, եղբայր և վերընտրված նախագահ» ու նշելով, որ ընտրություններում նրա հաղթանակը համարում է «մարդկության համար անհրաժեշտ կայունության ներդրում»։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն շնորհավորական գրառում է արել X սոցցանցում՝ մասնավորապես, նշելով.
«Մենք գրկում ենք ողջ ռուս ժողովրդին և «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը»։

Հիշեցնենք՝ ԱՄՆ Պետքարտուղարությունը դատապարտել է Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում կեղծ ընտրությունների անցկացումը և ընդգծել, որ Միացյալ Նահանգները երբեք չի ճանաչի դրանց արդյունքները։

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաները նույնպես թերահավատություն են հայտնել Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Այսպես, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի ներկայացուցիչն ասել է, որ ժամանակակից Ռուսաստանում դժվար է պատկերացնել արդար և ժողովրդավարական քվեարկություն։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ այս ընտրությունները չեն կարող լինել ազատ և արդար։

«Ռուսաստանում ընտրություններն ազատ և արդար չեն լինելու։ Մենք գիտենք, որ ընդդիմադիր քաղաքական գործիչների մի մասն անազատության մեջ է, մյուսները սպանվել են, շատերը՝ աքսորում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում էր չորս թեկնածու․ բացի գործող նախագահ Վլադիմիր Պուտինից՝ իրենց թեկնածություններն են առաջադրել Լեոնիդ Սլուցկին՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից, Նիկոլայ Խարիտոնովը՝ ՌԴ Կոմունիստական կուսակցությունից, Վլադիսլավ Դավանկովը՝ «Նոր մարդիկ» կուսակցությունից։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ անկախ ընդդիմադրի կամ հակապատերազմական հայացքներ ունեցող թեկնածուի չի գրանցել։