Ովքեր են մինչ այս պահը շնորհավորել Վլադիմիր Պուտինին

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների հետ։ Վերջինները շնորհավորել են նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, մարտի 18-ին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Կրեմլի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «երկրների ղեկավարները ջերմորեն շնորհավորել են Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ՝ հատկապես նշելով քաղաքացիների լայն աջակցությունը ներքին և արտաքին քաղաքականության հարցում նրա բռնած ուղուն և քվեարկության ընթացքում ընտրողների բարձր մասնակցությունը, նաև մաղթել հետագա հաջողություններ կառավարության գործունեության մեջ»։

Տեղեկացվում է նաև, որ անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների զարգացման արդի խնդիրներին և միջազգային օրակարգի որոշ առանցքային թեմաների։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեայի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Նիկարագուայի և Վենեսուելայի առաջնորդները շնորհավորել են Պուտինին։

Հիշեցնենք՝ ԱՄՆ Պետքարտուղարությունը դատապարտել է Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում կեղծ ընտրությունների անցկացումը և ընդգծել, որ Միացյալ Նահանգները երբեք չի ճանաչի դրանց արդյունքները։ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաները նույնպես թերահավատություն են հայտնել Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Այսպես, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի ներկայացուցիչն ասել է, որ ժամանակակից Ռուսաստանում դժվար է պատկերացնել արդար և ժողովրդավարական քվեարկություն։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ այս ընտրությունները չեն կարող լինել ազատ և արդար։

«Ռուսաստանում ընտրություններն ազատ և արդար չեն լինելու։ Մենք գիտենք, որ ընդդիմադիր քաղաքական գործիչների մի մասն անազատության մեջ է, մյուսները սպանվել են, շատերը՝ աքսորում»,- ասել է նա:

Հիշեցնենք նաև, որ ընտրություններին մասնակցում էր չորս թեկնածու․ բացի գործող նախագահ Վլադիմիր Պուտինից՝ իրենց թեկնածություններն են առաջադրել Լեոնիդ Սլուցկին՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից, Նիկոլայ Խարիտոնովը՝ ՌԴ Կոմունիստական կուսակցությունից, Վլադիսլավ Դավանկովը՝ «Նոր մարդիկ» կուսակցությունից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ անկախ ընդդիմադրի կամ հակապատերազմական հայացքներ ունեցող թեկնածուի չի գրանցել։