Բաքուն նոր սպառազինության համար դիմել է Իսրայելին, սակայն Թել-Ավիվը զգուշավորություն է ցուցաբերում

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանը ռազմական տեխնիկայի գնումների նոր ցուցակ է ներկայացրել Իսրայել Պաշտպանության նախարարություն։ Բաքվի ցուցակում ներառված են երկու Ofeq տիպի բարձր լուծաչափով լրտեսական արբանյակներ՝ մեկ մետրից պակաս թույլատրելիությամբ, գրում է Shephard media-ն։

Իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը կարող է ավելի մեծանալ, քանի որ Հայաստանը վերջերս պատվիրել է հնդկական արտադրության Advanced Towed Artillery Gun System (ATAGS) համակարգեր։

Իսրայելը, որն Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարն է, շատ սերտ պաշտպանական կապեր ունի Բաքվի հետ՝ Իրանի հետ իր հարավային սահմանի պատճառով: Լրատվամիջոցը նշում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև մարտերի ընթացքում իսրայելական զենքի համակարգերը, ինչպիսիք են Lora հեռահար հրթիռը և Harop համակարգը, այլ զենքերի հետ միասին լայնորեն օգտագործվել են ադրբեջանցիների կողմից։ Բաքուն նաև խնդրել է ավելի մեծ մարտագլխիկներ ունեցող սպառազինության համակարգեր տրամադրել:

Ադրբեջանը շահագործում է նաև IAI-ի արտադրության Barak-MX հակաօդային պաշտպանության համակարգը։ Այս տարեսկզբին Բաքուն Իսրայելից խնդրել է SpyX համակարգը, որը արտադրվել է իսրայելական BlueBird Aero Systems ընկերության կողմից:

Իսրայելական աղբյուրները Shephard-ին հայտնել են, որ ադրբեջանցիների կողմից իսրայելական «Sky Dew» աերոստատի տեղակայման մասին հաղորդագրությունը ճիշտ չեն։ Իսրայելական այս համակարգը բաղկացած է բարձր թռչող աերոստատից, որը կրում է Elta հեռահար ռադար:

Վերջերս Բաքուն Իսրայելի պաշտպանության նախարարությունից խնդրել է պաշտպանական համակարգերի ցանկ, որոնք, ըստ իսրայելական աղբյուրների, ներառում են լրացուցիչ զենքերի համակարգեր՝ ավելի ծանր մարտագլխիկներով, հակատանկային զենքեր, շատ առաջադեմ ցանցային կապի համակարգեր և EW համակարգեր:

Ըստ իսրայելական աղբյուրների՝ քանի որ ԱՄՆ-ը ներգրավված է եղել Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու ջանքերում, «Իսրայելի պաշտպանության նախարարությունը շատ զգույշ կլինի որոշ համակարգերի արտահանման թույլտվություններ տրամադրելիս»:

«Այնպես չէ, որ ամերիկացիները հրամայել են Իսրայելին հատուկ համակարգեր չվաճառել, սակայն Իսրայելը զգում է, որ այս պահին ոչ բոլոր դիմումները պետք է հաստատվեն»,- ասել է բարձրաստիճան աղբյուրը լրատվամիջոցին։

Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, իսրայելական ԶԼՄ-ներին վկայակոչելով, հայտնել էին, որ Բաքուն Իսրայելից գնել է Sky Dew աերոստատ, որը հագեցած է հրթիռների ու ինքնաթիռների հայտնաբերման առաջատար համակարգով։ Sky Dew-ի խնդիրն է՝ հայտնաբերել թևավոր հրթիռներ, անօդաչու սարքեր և այլ առաջադեմ օդային սպառնալիքներ, որոնք թռչում են ցածր բարձրության վրա, և նախազգուշացնել այդ մասին:

Sky Dew աերոստատն իր տեսակի մեջ ամենախոշորներից է և մշակվել է Իսրայելի հակահրթիռային պաշտպանության ձեռնարկության և ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գործակալության կողմից: Քանի որ այս համակարգը մշակվել է ԱՄՆ-ի հետ, ամենայն հավանականությամբ, դրա վաճառքի համար պահանջվում է նաև Միացյալ Նահանգների հավանությունը։

Էմմա Չոբանյան