Հյուսիսային Կորեան երեք հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հյուսիսային Կորեան կրկին հրթիռային փորձարկումներ է իրականացրել և երեք բալիստիկ հրթիռ արձակել Ճապոնիայի ուղղությամբ, հայտնել է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի պաշտպանության նախարարությանը և կղզու երկրի առափնյա պահպանության ծառայությանը:

Գործակալության տվյալներով՝ հրթիռներն ընկել են Ճապոնիայի բացառիկ գոտուց դուրս։

Ճապոնիայի իշխանությունների նախնական տվյալներով՝ հրթիռի արձակումը հետևանքների չի հանգեցրել։ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակումն անընդունելի է անվանել, հայտնում է Reuters-ը։ Ըստ առափնյա պահպանության՝ հրթիռներն արձակվել են մոտավորապես 30 րոպե տարբերությամբ: Յուրաքանչյուրի թռիչքը տևել է մոտ յոթ րոպե, դրանք թռել են 350 կմ 50 մ բարձրության վրա։

Հունվարի 14-ին նույնպես Հյուսիսային Կորեան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել։ Ըստ Ճապոնիայի՝ հրթիռն ընկել է իր բացառիկ տնտեսական գոտուց դուրս՝ Ճապոնական ծովում։ Տոկիոն Փհենյանին մեղադրել է բալիստիկ հրթիռների փորձարկումներն արգելող ՄԱԿ-ի բանաձևերը խախտելու մեջ։

Փետրվարի 2-ին էլ Հյուսիսային Կորեան տարեսկզբից չորրորդ անգամ արձակել է բազմաթիվ թևավոր հրթիռներ։ Դրանք արձակվել են Կորեական թերակղզու և Չինաստանի միջև ընկած ծովի ուղղությամբ։ Փհենյանը վերջերս բազմիցս հայտնել է «ռազմավարական» թևավոր հրթիռների փորձարկման մասին՝ երկրի «միջուկային հզորությունն» ամրապնդելու համար։ Ի թիվս այլնի՝ փորձարկվել են նոր մշակված թևավոր հրթիռներ, որոնք կարող են արձակվել սուզանավերից։

Ներկայում Կորեական թերակղզում լարվածության զգալի աճ է նկատվում։ Հյուսիսային Կորեան վերջին երկու տարիների ընթացքում նկատելիորեն մեծացրել է հրթիռային փորձարկումների մասշտաբները և խստացրել է հռետորաբանությունը ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի դեմ, որոնք նա համարում է թշնամական պետություններ:

Միաժամանակ, Վաշինգտոնն ու Սեուլն ընդլայնել են ռազմական համագործակցությունը, ներառյալ՝ զորավարժությունները։