Ռուսական կողմը դրական է գնահատում հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու մտադրության մասին Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։ «Մոսկվայում գոհունակությամբ են ընդունել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, որը հաստատում է հարաբերությունները կարգավորելու և երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր …

