Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կդիտարկի հանրապետության վարչապետի թեկնածությունը, որը կներկայացնի իշխող «Ամանաթ» կուսակցությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին, գրում է ՏԱՍՍ-ը։ «Սահմանադրության համաձայն՝ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կդիտարկի իշխող «Ամանաթ» քաղաքական կուսակցության ներկայացրած վարչապետի թեկնածությունը։ Հավանության արժանանալու դեպքում պետության ղեկավարը վարչապետի թեկնածությունը ներկայացնում է Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատ) քննարկմանը՝ համաձայնություն …

